Արեշև. Սոչիի հայտարարությունը հստակ արտահայտում է բանակցությունները շարունակելու` կողմերի պատրաստակամությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչինյան հայտարարության մեջ հստակ արտահայտված է Ղարաբաղի շուրջ բանակցությունները շարունակելու` կողմերի պատրաստակամությունը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության Ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Անդրեյ Արեշևը: «Ոչ մի ակնարկ այն մասին, որ նախագահները հիմնահարցի լուծման որևէ այլ ճանապարհ են տեսնում, ես չնկատեցի»,- ընդգծել է փորձագետը: Արեշևի խոսքով` ինչ վերաբերում է բանակցային գործընթացի առաջխաղացմանը, ապա «չի կարելի խոսել իրական առաջընթացի մասին, քանի դեռ Ղարաբաղի կարգավիճակի առնչությամբ կողմերի դիրքորոշումը չի փոխվել»: «Հենց կարգավիճակի հարցն է պատճառը, որ բանակցությունները փակուղու մեջ են»,- հավելել է նա: Ինչպես գտնում է փորձագետը, ընթացիկ տարում Ռուսաստանը կշարունակի ակտիվ միջնորդական դեր խաղալ կողմերի հաշտեցման գործում: Անդրադառնալով կողմերի միջև հասարակական հարաբերությունների ակտիվացմանը` Արեշևը նկատել է, որ «այդ հարաբերությունները միշտ անհրաժեշտ է ողջունել, բայց այս կամ այն երկիրը չպետք է դրանք օգտագործի քարոզչության նպատակով»: «Այդ դեպքում հումանիտար կապերը կարժեզրկվեն»,- ամփոփել է Արեշևը: Ավելի վաղ Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդիօղլուն հայտնել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Սոչինյան հայտարարությունը կարելի է գնահատել որպես առաջին փաստաթուղթ, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհին այլընտրանք է ենթադրում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |