Գործարկվել է Հայաստանի Օմբուդսմենի պաշտոնական կայքը

Գործարկվել է Հայաստանի Օմբուդսմենի պաշտոնական կայքը

PanARMENIAN.Net - Այսօր գործարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի նոր ինտերնետային կայքէջը`pashtpan.am-ը։ Այս մասին տեղեկացնում են օմբուդսմենի մամլո գրասենյակից։

Նոր կայքի միջոցով այսուհետ մարդիկ կարող են օնլայն դիմել Պաշտպանին: Դիմելու ձևը և կարգը ներկայացված է կայքում:

Շատ մարդիկ տեղյակ չլինելով Պաշպանի օրենքով սահմանված լիազորություններին՝ հաճախ դիմում են այնպիսի խնդիրներով, որոնք չեն կարող լուծվել այս մարմնի գործառույթների շրջանակում: Այժմ արդեն նոր կայքում հստակ և մատչելի ներկայացված է, թե երբ պետք է դիմել և երբ չդիմել Մարդու իրավունքների պաշտպանին:

Կայքի նորույթներից է նաև «Հենց այս պահին» էջը, որտեղ ներկայացված է Պաշտպանի վարույթում եղած դիմումների շաբաթական վիճակագրությունը, պետական մարմինների կողմից թույլ տրված իրավախախտումները, ինչպես նաև նման իրավախախտումների կանխման և վերացման ամենավերջին դեպքերը:

ֆեյսբուքում միաժամանակ բացվել է «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» անունով էջ, որտեղ ֆեյսբուքյան օգտագործողները կարող են իրենց հուզող հարցերն ուղղել Պաշտպանին և իր աշխատակազմին, ինչպես նաև ներկայացնել տարբեր ոլորտներում տեղի ունեցող իրավախախտումները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---