Liberation. Ցեղասպանությունը հանցագործություն է, որը պատկանում է ողջ մարդկությանը![]() 25 հունվարի 2012 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Liberation-ը հրապարակել է հոդված` նվիրված ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: «Խոսքը գնում է ոչ թե այն մասին, որ խորհրդարանը լիազորվի որոշել պատմության հարցեր, այլ այն մասին, որ դատավորներին արդար դատելու հնարավորություն ընձեռվի»,- գրում է հրատարակությունը: Թերթի կարծիքով` Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է, որի մասին հիշատակը պատկանում է ոչ թե այս կամ այն հասարակությանը, այլ ողջ մարդկությանը: «Ոմանք գտնում են, որ օրենքն անօգուտ է, որովհետև Հայոց ցեղասպանությունը չի վիճարկվելու Ֆրանսիայում: Դա այդպես չէ: Դրանում հավաստիանալու համար բավական է ականջ դնել ներկայիս վեճերի ժամանակ «այդպես կոչված ցեղասպանության» հիշատակումներին»,- հայտնում են հոդվածի հեղինակները: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում: Թուրքիան չափազանց ցավոտ ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |