Եվրատեսիլ 2012»-ը կանցկացվի «Վառիր կրակդ» կարգախոսի ներքո![]() 25 հունվարի 2012 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ը կանցկացվի «Վառիր կրակդ» կարգախոսի ներքո: Այսօր կազմակերպված շոուի ընթացքում կարգախոսի հետ կազմակերպիչները ներկայացրել են նաև այս տարվա մրցույթի խորհրդանշական լոգոն` հրե գնդի պատկերով: Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը հայտնվելու է մրցույթի լավագույն հնգյակում: Հայաստանը բողոք չի ներկայացրել Եվրոպական հեռարձակման միությանը` EBU-ին «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակչի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում բազում եվրոպացի հեռուստադիտողներ չեն կարողացել մասնակցել SMS քվեարկությանը: Մինչդեռ մրցույթի համար երգի ընտրությունը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում, քանի որ երկրպագուների մի մասը գտնում էր, որ Boom-Boom երգը ընտրվել է անազնիվ ճանապարհով, քանի որ բոլոր կայքերում, սոցցանցերում առաջատարը АYO երգն էր (երգի հեղինակ` ԴերՀովա - Հարութ Տեր-Հովակիմյան): Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |