Արթուր Բաղդասարյանը հուսով է, որ Ֆրանսիայի քայլը օրինակ կծառայի ԵՄ մյուս պետությունների համար![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհակալական նամակ է հղել ֆրանսիացի իր գործընկերոջը` Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնին, որում իր երախտագիտությունն է հայտնում Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ: «Ընդունելով օրինագիծը` Ֆրանսիան հերթական անգամ ապացուցեց իր նվիրվածությունը վեհ համամարդկային արժեքներին և ժողովրդավարության սկզբունքներին: Այս պատմական փաստաթուղթը տրամաբանական շարունակությունն է 2001 թվականին Ֆրանսիայի Խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքի, որը հույս է տալիս, որ հայ ժողովրդի մեծ ու հուսալի բարեկամ Ֆրանսիայի Հանրապետության այս քայլը օրինակ կծառայի Եվրոպական Միության և աշխարհի մյուս պետությունների խորհրդարանների համար»,- գրել է Արթուր Բաղդասարյանը: Նա նաև վստահություն է հայտնել, որ օրինագծի ընդունմամբ էլ ավելի կամրապնդվի դարերի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական բարեկամությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |