«Եվրատեսիլ 2012» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին![]() 25 հունվարի 2012 - 21:33 AMT PanARMENIAN.Net - Բաքվում կայացավ «Եվրատեսիլ 2012» մրցույթի կիսաեզրափակիչների մասնակիցների վիճակահանությունը, հաղորդում է Trend-ը: Վիճակահանության արդյունքներով մասնակիցները բաշխվել են երկու կիսաեզրափակիչների միջև, Հայաստանը վիճակահանության արդյունքներով հայտնվել է երկրորդ կիսաեզրափակչի մասնակիցների թվում: Առաջին կիսաեզրափակչում, որը Բաքվում տեղի կունենա մայիսի 22-ին, կմասնակցեն 18 երկրներ` Չեռնոգորիան, Իսլանդիան, Մոլդովան, Կիպրոսը, Ռումինիան, Ավստրիան, Ալբանիան, Դանիան, Ռուսաստանը, Բելգիան, Լատվիան, Սան-Մարինոն, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը, Իռլանդիան ու Հունգարիան: Երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 24-ին, կմասնակցեն 19 երկրներ` Սերբիան, Շվեդիան, Վրաստանը, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սլովենիան, Մակեդոնիան, Էստոնիան, Բելառուսը, Թուրքիան, Մալթան, Սլովակիան, Խորվաթիան, Նորվեգիան, Ուկրաինան, Հայաստանը, Լիտվան, Բուլղարիան, Բոսնիա և Հերցեգովինան: «Եվրատեսիլ 2012» մրցույթի եզրափակիչը Բաքվում տեղի կունենա մայիսի 26-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |