Իրանը մտադիր է դադարեցնել նավթի արտահանումը Եվրոպա` մինչև ԵՄ էմբարգոյի ուժի մեջ մտնելը26 հունվարի 2012 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանն առաջիկա կիրակի կարող է վավերացնել եվրոպական երկրներին նավթի մատակարարման դադարեցման օրինագիծը, մինչև իրանական նավթի վերաբերյալ կսկսի գործել էմբարգոն: Այդ մասին գրում է Financial Times պարբերականը` հղելով Իմադ Հուսեյնիին: «Եթե օրինագիծն ընդունվի, կառավարությունը պարտավոր է դադարեցնել Եվրոպային նավթի վաճառքը, նախքան Եվրոպայի կողմից ընդունված նավթային էմբարգոն կգործի»,-հայտարարել է Հուսեյնին: «Մեջլիսի բազմաթիվ ներկայացուցիչներ անհամբեր են հաստատելու օրինագիծը, որի համաձայն Իրանի դեմ պատժամիջոցներ ընդունած եվրոպական երկրներից ոչ մեկին մի կաթիլ նավթ չի վաճառվի»,-հայտարարել է մեջլիսի պատգամավոր Նասեր Սուդանին, որին մեջբերում է Tehran Times պարբերականը: Սուդանիի կարծիքով, Եվրոպայի կողմից ընդունած պատժամիջոցները նախ և առաջ կանդրադառնան հենց իրենց վրա: Նախ, քանի որ իրանական նավթի փոխարեն եվրոպացիները ուրիշ բան չեն գտնի, երկրորդ`էմբարգոյի ընդունումը կհանգեցնի «սև ոսկու» գների աճի: Ուստի, Սուդանիի կարծիքով, եվրոպացիներն ուզած չուզած ստիպված են լինելու գնել իրանական նավթը միջնորդների միջոցով, ինչը էականորեն կբարձրացնի նրանց ծախսերը: Նախորդ երկուշաբթի ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարներ հաստատել էին իրանական նավթի մատակարարման համար էմբարգոյի ընդունումը: Նոր պատժամիջոցների փաթեթը ենթադրում է, որ հուլիսի 1-ից սկսած Եվրամիության բոլոր անդամները, որոնք նավթ են գնում Թեհրանից, պետք է լիովին դադարեցնեն այդ երկրից նավթի ներկրումը: Financial Times-ի տվյալներով, 2011թ ԵՄ երկրներն Իրանից միջինում գնել են օրական 600 հազար բարել նավթ: Իրանական նավթի ներկրման հիմնական բաժինը, մոտ 68 տոկոս, բաժին է ընկնում Հունաստանին, Իտալիային, Իսպանիային: Հունաստանում իրանական նավթի օգտագործումը մոտ 35 տոկոս է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |