Ֆրանսիան, ըստ էության, կասկածի տակ է դրել ԵԱՀԿ ՄԽ-ում արդարացի միջնորդի իր դերը, կարծում է Թուրքիայի փոխվարչապետը![]() 26 հունվարի 2012 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան կորցրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր անկողմնակալ դերը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինջը: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ը, Ֆրանկֆուրտում կայացած մամուլի ասուլիսում Առինջը հայտարարել է, որ ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող «դիսկրիմինացիոն» օրինագիծը, Ֆրանսիան, ըստ էության, կասկածի տակ է դրել ԵԱՀԿ ՄԽ-ում արդարացի միջնորդի իր դերը: Հունվարի 23 Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, որը 2011թ դեկտեմբերի 22 ընդունել էր ստորին պալատը: Օրինագծի հեղինակն է Վալերի Բուայեն: Ինչպես հայտնել են նախագահի վարչակազմից, օրինագիծը կգործարկի 14 օրվա ընթացքում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |