Թուրքիան պետք է դառնա ԵՄ անդամ, կարծում է Մեծ Բրիտանիայի վարչապետը

Թուրքիան պետք է դառնա ԵՄ անդամ, կարծում է Մեծ Բրիտանիայի վարչապետը

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է դառնա ԵՄ անդամ, կարծում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

«Մենք պետք է աշխատենք Թուրքիայի և ԵՄ այլ անդամների հետ սերտ կապեր հաստատել: Եթե մտածենք Մերձավոր Արևելքում ահաբեկչության և միջուկային սպառնալիքի մասին, ապա կտեսնենք, որ Թուրքիան սերտորեն կապված է այդ տարածաշրջանի հետ:

Մենք պետք է մտածենք համակեցության մասին և անենք այնպես, որ մահմեդական Թուրքիան դառնա ԵՄ անդամ»,- չորեքշաբթի` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում հայտարարել է Քեմերոնը:

Նա ընդգծել է, որ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև միշտ էլ եղել են սերտ կապեր: «Իմ խորին համոզմամբ այդ կապերը պետք է պահպանվեն, և ես աշխատելու եմ այդ ուղղությամբ»,-ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---