Լևոն Արոնյան. Ես գոհ եմ իմ խաղից, հուսով եմ` կշարունակեմ նույն ոգով![]() 26 հունվարի 2012 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Վեյկ ան Զեեում 10 տուրերից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 7.5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և իր առաջին մրցակցին` Վասիլի Իվանչուկին հաղթում է 1 միավորով: Անիշ Գիրիի հանդեպ հաղթանակից հետո, Արոնյանն ասել է, որ հակառակորդը խաղացել է այնպիսի պարտիա, որը ձեռնտու էր իրեն: «Կարծում եմ` Անիշը կարող էր ավելի լավ պաշտպանվել, սակայն մի քանի անհաջող քայլեր արեց և ես լավ դիրքում հայտնվեցի և կարողացա հաղթել»,-հայ շախմատիստի խոսքը հայտնում է chess-news-ը: «Ես առաջ չեմ անցնում, առջևում դեռ երեք տուրեր կան, որոնցից հետո միայն պարզ կլինի, թե ինչպես կընթանան գործերը: Ես բավականին գոհ եմ իմ խաղից, հուսով եմ նույն կերպ էլ կշարունակեմ»,-ասել է Արոնյանը: Հունվարի 26-ին շախմատիստները հանգստանում են, իսկ հունվարի 27-ին 11-րդ տուրում Արոնյանը կխաղա Դավիթ Նավարայի դեմ, ով 2.5 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: Մյուս պարտիաներում կխաղան Մագնուս Կարլսենը-Վեսելին Տոպալովը, Գատա Կամսկին-Հիկարու Նակամուրան, Լյուկ վան Վելլին-Սերգեյ Կարյակինը,Վուգար Գաշիմովը-Թեյմուր Ռաջաբովը, Վասիլի Իվանչուկը-Բորիս Գելֆանդը, Ֆաբիանո Կարունան-Անիշ Գիրին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |