Vkontakte սոցիալական ցանցը կգործի միայն vk.com դոմենի ներքո![]() 26 հունվարի 2012 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսական հայտնի Vkontakte սոցիալական ցանցն այսուհետև գործելու է միայն իր միջազգային vk.com դոմենի ներքո, հաղորդում է Lenta.ru-ն: Երբ օգտագործողները այցելեն vkontakte.ru, համակարգն ավտոմատ կտեղափոխի vk.com հասցե: Սոցիալական ցանցը շուտով կսկսի տեղեկացնել իր օգտագործողներին այս մասին, որպեսզի վերջնական անցնի կարճ հասցեին: Vkontakte-ն 2008-ին ձեռք բերեց vk.com դոմենը: 2011-ի հունիսին սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը գրառում էր կատարել իր էջում, որ ցանցը մոտակա մի ամսվա ընթացքում գործելու է նոր դոմենի ներքո, սակայն հետագայում նա ջնջեց այդ գրառումը: Այն ժամանակ նա նշում էր, որ vk.com-ը երկու անգամ կարճ է, գեղեցիկ, հեշտ հիշվող միջազգային օգտագործողների համար և հարմար բջջայինով հավաքելու համար: Այս տարի արդեն vk.com կարճ միջազգային դոմենի համար մշակվեց նոր լոգոտիպ: Դե իսկ երկու օր առաջ Պավել Դուրովը Digital Life Design կոնֆերանսի ժամանակ Մյունխենում հայտնեց, որ սոցիալական ցանցի կողմից նվիրաբերում է Wikipedia օնլայն հանրագիտարանին 1 միլիոն դոլար: Vkontakte-ն համարվում է Ռուսաստանի ամենախոշոր և ամենաճանաչված սոցիալական ցանցը՝ զբաղեցնելով այնտեղ 4-րդ հորիզոնականը բոլոր ռուսական կայքերի շարքում: Vkontakte-ն Հայաստանից ունի մոտ 322 000 օգտագործող: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |