Բարեգործական ակցիա. «Դուք ուտում եք, մենք տալիս ենք»

Բարեգործական ակցիա. «Դուք ուտում եք, մենք տալիս ենք»

PanARMENIAN.Net - Փետրվար ամսվա ընթացքում Արմենիա Մարիոթ հյուրանոցը իր ռեստորանում մատուցված յուրաքանչյուր ճաշից և ընթրիքից ստացված գումարից կնվիրաբերի 500 դրամ «ՍՈՍ մանկական գյուղեր» կազմակերպությանը` «դուք ուտում եք, մենք տալիս ենք» ծրագրի շրջանակում:

«Հնարավորությունների աշխարհ» նախաձեռնությունը օգնում է խելացի երիտասարդներին: «Այս ծրագրի շրջանակում հավաքված ողջ գումարն այս անգամ կուղղվի այն երիտասարդներին աջակցելուն, որոնք ցանկանում են ձեռք բերել խոհարարի մասնագիտություն»,- ասաց հյուրանոցի վաճառքների և մարքեթինգի բաժնի ղեկավար Զոլթան Կոնշանսկին` նշելով, որ այդ երիտասարդներից մեկը` Թամարան, այս ծրագրի շրջանակում հնարավորություն է ստանում մեկ շաբաթ անվճար սովորել «Կուչինա» ռեստորանի շեֆ-խոհարարի մոտ:

«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Քոչարյանն էլ նշեց, որ կարևորը ոչ թե հավաքագրված գումարի չափն է, այլ հանրային իրազեկումը, խնդրին մոտեցման ձևը. «Շատ կարևոր է, որ մասնագիտական կողմնորոշումը լինի ի սկզբանե ճիշտ, քանի որ այսօրվա աշխատանքային շուկան վայրենի վիճակում է գտնվում»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---