Հրայր Կարպետյան. Զինծառայության ժամկետի ավելացում կամ ուսանողների տարկետման վերացում չի ծրագրվում

Հրայր Կարպետյան. Զինծառայության ժամկետի ավելացում կամ ուսանողների տարկետման վերացում չի ծրագրվում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հերքել է լուրերը այն մասին, որ երկրում ծանր Ժողովրդագրական խնդրի պատճառով ծրագրվում է ավելացնել զինծառայության ժամկետները կամ ուսանողներին տարկետում չտրամադրել: «Մենք բարեհաջող լուծում ենք բանակի առջև ծառացած խնդիրները, և յուրաքանչյուր զորակոչից առաջ բանակը լուծում է իր համար կարևոր խնդիրներ»,-ընգծել է նա: Ըստ Կարապետյանի, խնդիրը լուծվում է բանակում պայմանագրային զինծառայողների թվի ավելացման հաշվին:

Կարապետյանն ըդգծել է, որ դիտվում է ժամկետային զինծառայության զորակոչվածների առողջության վատթարացում, որի պատճառով նրանցից շատերը չեն ծառայում, կամ նրանց տրվում է ժամանակ` խնդիրը լուծելու համար:

Նա նաև ասել է, որ ապագայում, երբ պատերազմի վտանգն անցնի, Հայաստանը ծրագրում է անցում կատարել ամբողջովին պրոֆեսիոնալ բանակի:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---