Հայաստանում 14-րդ անգամ տեղի կունենա «Ռոբերտ Բըրնսի ընթրիքը»

Հայաստանում 14-րդ անգամ տեղի կունենա «Ռոբերտ Բըրնսի ընթրիքը»

PanARMENIAN.Net - Արդեն տասնչորս տարի շարունակ Հայաստանում կազմակերպվում է «Բըրնսի ընթրիք» միջոցառումը, նվիրված շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին: Ընթրիքի նախօրեին`հունվարի 27-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան դահլիճում շոտլանդական պարկապզուկի ուրույն երաժշտության ներքո Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին, ըստ ավանդույթի, հանդիսավոր կերպով հանձնվելու է «հագիս» ուտեստը:

Երեկույթի նպատակը ոչ միայն ներկաներին ուրախ ժամանց պարգևելն է , այլև բարեգործական նպատակներով գումար հավաքագրելը: Բըրնսի ընթրիքը շոտլանդացիների համար ազգային տոն է և ամեն տարի հունվարի վերջին նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքի առանցքը շոտլանդական յուրահատուկ «հագիս» ուտեստն է, որը ավանդաբար Շոտլանդիայից Հայաստան է ժամանում Բըրնսի ընթրիքից մի քանի օր առաջ՝ հագիս պատրաստող խոհարարի և շոտլանդացի պարկապզուկահարի ուղեկցությամբ:

Անցյալ տարի Բըրնսի ընթրիքի ընթացքում հավաքագրվեց 27 000 ԱՄՆ դոլարին համարժեք հանգանակություն, որոն ուղղվեց տարբեր բարեգործական ծրագրերի:

Հայաստանում Բըրնսի Ընթրիքի կազմակերպիչներն են Հայ-բրիտանական գործարարության պալատը (ABBC, www.abbc.am) և Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Միջոցառման հիմնական հովանավորներն են bmi ավիաուղիները, HSBC բանկը, Pernod Ricard Armenia ընկերությունը, ինչպես նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---