Լոնդոնում 100 մարդ է ձերբակալվել Օլիմպիական խաղերի կեղծ տոմսեր վաճառելու համար![]() 26 հունվարի 2012 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Մոտ 100 մարդ, ովքեր ապօրինի վաճառում էին 2012թ Օլիմպիական խաղերի տոմսեր և հյուրանոցի համարներ, արդեն ձերբակալվել են: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղելով Միացյալ Թագավորության ՆԳ նախարար Թերեզա Մեյին: Սև շուկայի ստեղծումից խուսափելու համար բրիտանական կառավարությունը օրինական մակարդակում հաստատել է օլիմպիական տոմսերի` մինչը 20 հազար ֆունտ ստերլինգի վաճառքի դեպքում տուգանքների մասին նախագիծը: Այդ գումարը 10 անգամ ավել է ամենաէժան տոմսերից: ՆԳ նախարարի խոսքով, բրիտանական օրինապահ մարմինները արդեն ձերբակալել են 97 մարդու, ովքեր մեղադրվում են տոմսերի ապօրինի վաճառքի մեջ: Ներկայումս, պաշտոնական ալիքների միջոցով, Մեծ Բրիտանիայում իրացվել է օլիմպիական խաղերի ավելի քան 3.5 մլն և պարալիմպիկ խաղերի 1 մլն տոմս: 20-րդ Օլիմպիական խաղերը կկայանան Լոնդոնում հուլիսի 27-օգոստոսի 12-ը: Իսկ օգոստոսի 29-սեպտեմբերի 9 բրիտանական մայրաքաղաքը կընդունի Պարալիմպիկ խաղերը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |