Էմիրությունները չեն բացառում պատերազմի հնարավորությունը Մերձավորարևելյան տարածաշրջանում

Էմիրությունները չեն բացառում պատերազմի հնարավորությունը Մերձավորարևելյան տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Չի կարելի բացառել, որ Մերձավորարևելյան տարածաշրջանում պատերազմ կբռնկվի: Այդ մասին, ելույթ ունենալով Բահրեյնում, հայտնել է Դուբայի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Դահի Հալֆանը: Գեներալի խոսքով` մոտեցող տեղային զինված հակամարտության առաջին հայտանիշներն արդեն ակնհայտ են:

«Աշխարհն Իրանին թույլ չի տա արգելափակել Օրմուզյան նեղուցը: Բայց Թեհրանն ընդունակ է այն առավելագույնս նեղացնել: 1980 թվականին նա արդեն հարձակվել է օտարերկրյա նավերի վրա, որոնք վախենում էին անցնել նեղուցով: Դա հանգեցրեց Պարսից ծոցի գոտում աշխատող նավերի ապահովագրության չափերի ավելացմանը: Այժմ ապահովագրության գները կրկին բարձրացել են, և ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում ավելի լարված է դարձել: Այսպիսով Իրանն ընդունակ է բորբոքել լարվածությունը տարածաշրջանում»,- ասել է Դահի Հալֆանը, հաղորդում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---