Անահիտ Բախշյանին հաճելիորեն զարմացրել է Քաջարանի հարցը քննելու վարչապետի հանձնարարականը![]() 26 հունվարի 2012 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Ժառանգության» խմբակցության պատգամավոր, Անահիտ Բախշյանը հաճելիորեն զարմացած էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ, որը նա այսօրվա նիստում տվել է էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ զբաղվել Քաջարանի հարցով: Ինչպես հայտնել է վարչապետը կառավարության նիստում, նամակ էր ստացվել «Ժառանգության» խմբակցության անդամներից: ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշմամբ սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա գյուղերի` Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի, Սյունիքի հողերը պետք է օտարվեն։ Քաջարանի բնակիչները հայտարարել են, որ մտադիր չեն ենթարկվել այդ որոշմանը: «Կարծում եմ, որ նախարարը դանդաղում է այդ խնդրի լուծման հարցում, ուստի վարչապետը հանձնարարական տվեց նրան»,-ասել է Անահիտ Բախշյանը լրագրողներին: Ըստ նրա, 2 օր առաջ կուսակցությունը հրապարակեց իր տեսակետն այդ հարցի վերաբերյալ, որտեղ ներկայացված են նաև տարբեր մարդկանց տեսակետներն այդ հարցի վերաբերյալ, որոնք նույնպես կներկայացվեն նախարարին: Ա.Բախշյանը հավելել է, որ առաջիկա քննարկումը «կհուշի» կառավարությանը հետագա անելիքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |