Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է ինտերնետում սեփական տվյալները կառավարելու օրինագիծ![]() 26 հունվարի 2012 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովը հունվարի 25-ին ներկայացրել է առաջարկ, որով ենթադրվում է պահանջել ինտերնետ հսկաներից, ինչպիսիք Google-ն է կամ Facebook-ը, մարդկանց՝ օգտագործողներին, տալ ավելի լայն հնարավորություններ՝ կառավարելու իրենց անձնական տվյալներն: Այս պահանջը չկատարելու դեպքում ընկերությունները կտուգանվեն 1 միլիոն եվրոյով, հայտնում է AFP-ն:Այս առաջարկը՝ առաջադրված Եվրամիության արդարադատության լիազոր անդամ Վիվիանե Ռեդինգի կողմից, ստիպելու է բոլոր ընկերություններին նախևառաջ ստանալ օգտագործողի համաձայնությունը տվյալները հավաքելուց և օգտագործելուց առաջ, ապա բացատրել օգտագործողին, թե ինչպես են դրանք օգտագործվելու և տալ հնարավորություն ամբողջովին դրանք ջնջելու: Այս երեք կանոններին չհետևելը կարող է խլել ընկերությունից 1 միլիոն եվրո կամ ընդհանուր տարեկան շրջանառության 2%-ը: Բերելով օրինակ հետազոտությունից՝ Վիվիանե Ռեդինգը նշեց, որ Եվրոպացիների 72%-ը մտահոգ են, որ իրենց տվյալները հնարավոր է ճիշտ չեն օգտագործվում ինտերնետում: Նա պնդում է, որ մարդկանց պետք է տալ հնարավորություն վերացնել իրենց մասին տեղեկությունները ինտերնետից: Եվրոպական Միության յուրաքանչյուր երկիր ունի տվյալների պաշտպանության և անվտանգության սեփական օրենքները: Իսկ այս օրինագիծը կստեղծի մեկ միասնական ԵՄ օրենք բոլոր ազգությունների և բոլոր ընկերությունների համար, որոնք առաջարկում են ծառայություններ Եվրոպայում, անգամ եթե ընկերությունների սերվերները գտնվում են ոչ Եվրոպայում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |