ԵՐԵՒԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՋԱԿՑԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Թեեւ հայ ժողովրդի ճարտարապետա-պատմական հուշարձանների մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքից դուրս, դա չի նշանակում, որ մեր պատմությունը պետք է գրեն ուրիշ ժողովրդներ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Այդ առումով նա նշել է, որ այսուհետ Հայաստանի խորհրդարանը մտադիր է ամենայն աջակցություն ցուցաբերել Իրանում գործող Հայկական ճարտարապետության հուշարձանների հետազոտման (ՀՃՀՀ) կազմակերպությանը: Ինչպես իր հերթին հաղորդել է ՀՃՀՀ ղեկավար, գիտնական Արմեն Հախնազարյանը, եթե Ադրբեջանում եւ Թուրքիայում հայկական ճարտարապետության հուշարձանները ոչնչացվում են, ապա Վրաստանում դրանք «վրացականացվում» են: Նրա վկայությամբ, հայկական հուշարձանները պատշաճ կերպով պահպանվում են լոկ Իրանում: Որպես օրինակ նա նշել է այն դեպքը, երբ Իրանի Ատրպատական գավառում գտնվող կիսավեր հայկական եկեղեցին տեղափոխվել եւ զգուշորեն վերականգնվել է մեկ այլ վայրում, քանի որ նրա գտնվելու նախկին վայրում ջրամբար էր կառուցվում: Հիշեցնենք, որ ՀՃՀՀ-ի մասնաճյուղերը այսօր գործում են Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Գերմանիայում:
 Ուշագրավ
---