Երևանում կեղծ հարկային տեսուչները փորձում են գումարներ կորզել հարկ վճարողներից

Երևանում կեղծ հարկային տեսուչները փորձում են գումարներ կորզել հարկ վճարողներից

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Երևան քաղաքի վարչական առանձին շրջաններում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես համապատասխան տարածքները սպասարկող հարկային նոր տեսուչներ, դիմում են հարկ վճարողներին` փորձելով նրանցից գումարներ կորզել: ՊԵԿ-ը հայտնում է, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ, ուստի դիմում է բոլոր հարկ վճարողներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն կամ 594 611 հեռախոսահամարով, կամ դիմել ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն` 060 54 44 44 հեռախոսահամարով, հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---