Հայաստանի կառավարությունն աջակցում է երկրում ՀԷԿ-ի կառուցմանը![]() 26 հունվարի 2012 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունվարի 26-ի նիստում որոշել է «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. նոյեմբերի 10-ը։ 2004 թ. ստեղծված ընկերությունն Արագածոտնի մարզի Օրգով գյուղում կառուցում է 3 ՀԷԿ-ից բաղկացած հիդրոէներգոկասկադ։ Առաջին ՀԷԿ-ն արդեն շահագործվում է, երկրորդի շինաշխատանքներն ավարտված են, իսկ երրորդի շինարարությունը շարունակվում է։ Նախատեսվում է կատարել մոտ 790 մլն դրամի ներդրում և ձեռք բերել չեխական արտադրության չորս գեներատոր, որոնց արժեքն է 370,5 մլն դրամ։ Այսօրվա դրությամբ ընկերությունն ունի 20 աշխատատեղ, որոնց թիվն առաջիկա երկու տարում կկրկնապատկվի։
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |