Դավիթ Նալբանդյանը պատրաստվում է Դևիսի գավաթին Վիլլե Ալլենդեում

Դավիթ Նալբանդյանը պատրաստվում է Դևիսի գավաթին Վիլլե Ալլենդեում

PanARMENIAN.Net - Australian open-ում Ջոն Իսներին պարտվելուց հետո, արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վերադարձել է հայրենիք և այժմ պատրաստվում է Դևիսի գավաթին Վիլլե Ալլենդեի «Stechert Arena Bamberg» արենայում:

Արգենտինացիների մրցակիցը Դևիսի գավաթում է լինելու Գերմանիայի հավաքականը:

Արգենտինա-Գերմանիա հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-12 Գերմանիայի «Stechert Arena Bamberg» արենայում:

Արգենտինայի հավաքականի կազմում հանդես կգան նաև Խուան Մոնակոն, Խուան Իգնասիո Չելան և Էդուարդո Շվանկը:

Արգենտինացիները Գերմանիա են մեկնելու փետրվարի 3-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---