Ֆրանսիացի սենատորների քվեները բավարար չեն Ցեղասպանության օրինագիծը բողոքարկելու համար26 հունվարի 2012 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիացի սենատորներն ունեն ընդամենը 48 ժամ` սահմանադրական դատարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը բողոքարկելու համար: Օրինագծին դեմ հանդես եկող խորհրդարանականների թիվը ներկայումս 35 է: Դժգոհ խորհրդարանականների թվում են թուրք-ֆրանսիական բարեկամական խմբի համանախագահ և UMP անդամ Միշել Դյեֆենբահերը և Սենատում UMP այլ անդամներ, ընդդիմադիր կողմի ներկայացուցիչներ: Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 60 անդամների աջակցություն, սակայն, ինչպես կարծում են փորձագետները, դրան հասնել չի հաջողվի: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, որը 2011թ դեկտեմբերի 22 ընդունել էր ստորին պալատը: Օրինագծի հեղինակն է Վալերի Բուայեն: Ինչպես հայտնել են նախագահի վարչակազմից, օրինագիծը ուժի մեջ կդրվի 14 օրվա ընթացքում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |