Չնայած շուկայում Android պլանշետների կտրուկ աճին՝Apple-ը մնում է առաջատարը![]() 26 հունվարի 2012 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Google ընկերության Android օպերացիոն համակարգը պլանշետների գլոբալ շուկայում կտրուկ աճել է ըստ Strategy Analytics վերլուծական ընկերության կատարած հետազոտության, հաղորդում է BBC-ին: 2011-ի վերջին եռամսյակում Android պլանշետները շուկայում գրավել են 39%: Այս ցուցանիշը 2010-ի նույն ժամանակահատվածում կազմում էր 29%: Strategy Analytics-ի նույն հետազոտությունը ցույց է տալիս, որ Apple-ի iOS պլանշետների աճը շուկայում ընկել է՝ կազմելով 58% համեմատած 2010-ի վերջին եռամսյակի 68%-ի հետ: Եվ չնայած Apple-ի դիրքերը շուկայում նվազել են, այնուամենայնիվ, այն շարունակում է մնալ առաջատարը պլանշետային համակարգիչների շուկայում: Դե իսկ մնացած 1.5%-ը կազմում են Microsoft-ի պլանշետները: Strategy Analytics-ի աշխատակից Պիտեր Քինգի կարծիքով պլանշետների պահանջարկը ուսմնական բնագավառում, գործարարների և սովորական սպառողների շրջանում շարունակում է ամուր մնալ: Ամբողջ 2011-ին ընդհանուր առմամբ վաճառվել է 66.9 միլիոն պլանշետային համակարգիչ: Այս ցուցանիշը 2010-ին կազմում էր 18.6 միլիոն: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |