ԱՊՀ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿԱՇԽԱՏԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-31-ը Բիշքեկում (Ղրղզստան) կկայանա ԱՊՀ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական 15-րդ նիստը: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, նիստում նախատեսվում է մշակել համատեղ միջոցներ ԱՊՀ մասնակից-պետությունների անվտանգության մարմինների համագործակցության կատարելագործման ուղղությամբ` ռազմատեխնիկական համագործակցության եւ արտահանման վերահսկողության, մաքսանենգության առավել վտանգավոր դրսեւորումների հայտնաբերման եւ կասեցման եւ մաքսային օրենսդրության խախտումների ոլորտներում:
 Ուշագրավ
---