ՀՀ փոխարտգործնախարարը քննարկել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հետ Ղարաբաղի հարցը![]() 26 հունվարի 2012 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Հարավային Կովկասում հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ նախագահողի (Իռլանդիա) հատուկ ներկայացուցիչ, դեսպան Փեդրեյք Մերֆիին, ով տարածաշրջանային ճանաչողական այցով ժամանել էր Երևան: Կողմերը քննարկեցին Հատուկ ներկայացուցչի գործունեության նախատեսվող շրջանակները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները, մասնավորապես, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, աջակցության ցուցաբերման եղանակները: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |