Օլեգ Սմիրնով. Ցեղասպանության օրինագծի ընդունումը կազդի Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա

Օլեգ Սմիրնով. Ցեղասպանության օրինագծի ընդունումը կազդի Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - Ֆրանսիան առաջատար դիրքեր է զբաղեցնում ԵՄ-ում, ուստի Սենատի կողմից` ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կարող է ոչ միայն ազդել Անկարայի և Փարիզի հարաբերությունների վրա, այլ նաև Թուրքիայի` ԵՄ հետ համագործակցության: Այդ մասին Analitika.at.ua-ի մեկնաբանությունում հայտարարել է ուկրաինացի փորձագետ Օլեգ Սմիրնովը:

«Ֆրանսիայում 1915թ Օսմայան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը, անկասկած, կարևոր իրադարձություն է, որը կարող է առաջացնել համանման օրինագծերի ընդունման շղթայական ռեակցիա այն երկրներում, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը»,-հայտարարել է Սմիրնովը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ օրինագծի ընդունման դեպքում այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---