ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՆԴԿԱՍՏԱՆ27 հոկտեմբերի 2003 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանի նախագահ Աբդուլ Կալամի հրավերով հոկտեմբերի 29-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական այցով կմեկնի Հնդկաստան: Պատվիրակության կազմում են արտաքին գործերի, առեւտրի եւ տնտեսական զարգացման, կրթության եւ գիտության, գյուղատնտեսության նախարարները, ինչպես նաեւ գործարարներ: Այցի ընթացքում, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 1-ը, Ռ.Քոչարյանը հանդիպումներ կունենա Հնդկաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Տեղի կունենան նաեւ հայ-հնդկական բանակցություններ ընդլայնված կազմով, որոնց արդյունքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Այցի շրջանակներում Հայաստանի ղեկավարը կհանդիպի Հնդկաստանի գործարար շրջանակի ներկայացուցիչների հետ եւ կմասնակցի Չանդիգարհի Արդյունաբերական հետազոտությունների կենտրոնում Կովկասագիտության կենտրոնի բացման արարողությանը: Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Նյու Դելիում Հայաստանի դեսպանատան շենքի բացման հանդիսավոր արարողությանը, հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |