ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս համայնքում մանկապարտեզ է կառուցվում![]() 26 հունվարի 2012 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆրանսահայ համայնքի միջոցներով Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սոս գյուղում կառուցում է մանկապարտեզ: Հիմնադրամից հայտնում են, որ ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը: Նորակառույց մանկապարտեզն իր հարկի տակ կարող է ընդունել մինչև 50 երեխա: Երկհարկանի մանկապարտեզի առաջին հարկում նախատեսվում է կառուցել հանդերձարան, ննջարաններ, սանհանգույց, խոհանոց, լվացքատուն ու պահոցներ, երկրորդ հարկում` խաղասենյակներ, հանդիսության դահլիճ և մարմնամարզության սրահ: Բակում կկազմակերպվի երեխաների բացօթյա ժամանցը: Ընթացքում են նոր մանկապարտեզի հիմքի կառուցման աշխատանքները: Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա աշնանը: Ներկայումս համայնքում գործում է 1970-ականներին կառուցված մանկապարտեզը, որը ոչ միայն զուրկ է մանկահասակ երեխաների ժամանցի ու կրթության կազմակերպման համար պատշաճ պայմաններից, այլև չունի կոյուղի և կենտրոնացված ջեռուցում: «Ուզում եմ հուսալ, որ այս համայնքը, որը տարածվում է Ամարասի վանական համալիր տանող ճանապարհի երկու կողմում, հետագա զարգացման լավ հեռանկարներ ունի»,- ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |