Samsung-ը կներկայացնի Galaxy S III սմարթֆոնը 2012-ի փետրվարին![]() 26 հունվարի 2012 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Լուրեր են տարածվել, թե փետրվարին կայանալիք Mobile World կոնգրեսի ժամանակ Samsung ընկերությունը պատրաստվում է ներկայացնել իր Galaxy S շարքի սմարթֆոնի երրորդ սերունդը ՝ Galaxy S III-ը: Այս մասին հաղորդում է t3.com-ը: Հիշենք, որ ընկերությունը Galaxy S շարքի նախորդ երկու սմարթֆոնները ներկայացրել է հենց այս կոնգրեսի ժամանակ: Galaxy S III սմարթֆոնի պարամետրերից լրատվամիջոցներին հայտնի է, որ այն աշխատելու է Android օպերացիոն համակարգի վերջին տարբերակով՝ Android 4.0 Ice Cream Sandwich-ով և որ հավանաբար, այն ունենալու է 4.65 դյույմ անկյունագծով HD Super AMOLED էկրան: Կրկին, ըստ տարածվող լուրերի, այն ունենալու է 2Գբ ներքին հիշողություն և ևս 32Գբ ավելացնելու հնարավորություն: Սմարթֆոնի ֆոտոխցիկը լինելու է 12 Մպ, այն ծառայելու է նաև որպես տեսախցիկ: Դե իսկ Galaxy S III-ն ունենալու է 1.5GHz կամ էլ 1.6GHz հզորությամբ քառակի պրոցեսոր: Հիշենք, որ Galaxy S սմարթֆոնների շարքի հիմնական մրցակիցը Apple-ի iPhone սմարթֆոնն է: Կկարողանա՞ արդյոք ապագա Galaxy S III-ը մրցակցել ապագա iPhone 5-ի հետ: Այս հարցը, թերևս, տեխնոլոգիաների ոլորտում ամենասպասվածն է: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |