ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ, ՔԱՆ ԱՊՀ ՄՅՈՒՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ27 հոկտեմբերի 2003 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Տոկոսային հարաբերությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պաշտպանության վրա ավելի շատ են ծախսում, քան ԱՊՀ մյուս պետությունները: Ինչպես հաղորդում է«Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Washington ProFile»-ը, այդ տեղեկությունները հրապարակել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը: Աղբյուրի համաձայն, 2002 թվականին Հայաստանի ծախսերը պաշտպանության համար կազմել են համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) 6.4 տոկոսը կամ 162 դոլար բնակչության մեկ շնչի հաշվով: Նույն նպատակով Ադրբեջանը ծախսել է ՀՆԱ 3.3 տոկոսը կամ 104 դոլար բնակչության մեկ շնչի հաշվով: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Վրաստանի պաշտպանության կարիքների ծախսերը կազմել են ՀՆԱ 1.7 տոկոսը կամ 46 դոլար բնակչության մեկ շնչի հաշվով: Հետխորհրդային մյուս պետություններից, ըստ բացարձակ ցուցանիշի, զինված ուժերի կարիքների համար առավել միջոցներ է ծախսել Ռուսաստանը` ՀՆԱ 4.8 տոկոսը կամ 333 դոլար բնակչության մեկ շնչի հաշվով: ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային առաջատար ըստ ընդհանուր ռազմական ծախսերի ցուցանիշի` 2002 թվականին դրանք կազմել են 329 մլրդ 616 մլն դոլար կամ 1 138 դոլար բնակչության մեկ շնչի հաշվով, որը կազմել է երկրի ՀՆԱ-ի 3.3 տոկոսը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |