Հունվարի 30-ին կինոսերների դատին կհանձնվի «Հայ Ձմեռ պապ-2012» վավերագրական ֆիլմը![]() 26 հունվարի 2012 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու «Հայ Ձմեռ պապ-2012» 12 մասանոց վավերագրական ֆիլմի պրեմիերան: Սյուժեներից 8-ը սոցիալական ՀՀ և ԼՂՀ` հիմնականում սահմանամերձ, լքվող գյուղերում ապրող ընտանիքների մասին ակնարկներ են: Մյուս 4-ը հաշվետվություններ են, որոնցում «Հայ Ձմեռ պապ»-ը ներկայացնում է նախորդ տարվա ընտանիքների հետ կատարված աշխատանքի արդյունքները: «Հայ Ձմեռ պապ»-ին և գործընկերներին միացել են նաև հայկական մի քանի հեռուստաալիքներ, սոցիալական ցանցեր, բլոգներ և պարբերականներ: Ֆիլմը ստեղծվել է Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի աջակցությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |