ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» առաջարկել են ընտրակարգի վերաբերյալ լսումներ անցկացնել ԱԺ-ում26 հունվարի 2012 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդդիմադիր ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ դիմել է ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին ու ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին՝ խնդրելով խորհրդարանական լսումներ կազմակերպել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշել է, որ կուսակցությունը դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ: Ըստ նրա, ԲՀԿ քաղխորհուրդը կամ խորհրդարանական խմբակցությունը չեն քննարկել այդ հարցը, իսկ ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությանն աջակցելու նպատակն է այդ հարցի հանրային քննարկմանն աջակցելու ցանկությունը, մասնավորապես խորհրդարանական լսումների միջոցով: Նա հավելել է, որ միայն խորհրդարանական լսումներից հետո ԲՀԿ-ն կքննարկի այդ հարցը և կմշակի սեփական դիրքորոշումը: Սաֆարյանը հիշեցրել է, որ ԲՀԿ ծրագրում, որն ընդունվել է 2007թ., ասվում է, որ կուսակցությունը ձգտում է անցնել ամբողջապես համամասնական ընտրակարգի: «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն 2011թ. դեկտեմբերի 27-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Առաջարկին սատարեցին ՀԱԿ-ն ու մի շարք ընդդիմադիր այլ ուժեր: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում |