Ռենո Մուսելյե. Ես ուրախ եմ, որ օրինագծի ընդունմամբ կդատապարտվեն բոլոր ցեղասպանությունները26 հունվարի 2012 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան այն երկիրն է, որը պաշտպանում է մարդու իրավունքները, հավասարության ու եղբայրության գաղափարը, ուստի ֆրանսիական ժողովրդավարությունը միշտ գտել է այլատյացության դեմ պայքարի միջոցներ և դատապարտել է մարդկության դեմ ոճրագործությունները, ինչպես նաև այդ ոճրագործությունները ժխտող մարդկանց: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Ռենո Մուսելյեն՝ մեկնաբանելով Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: «Ես հավատարիմ եմ հումանիստական գաղափարներին և հպարտ եմ, որ խոսնակ եմ եղել իշխող կուսակցությունից, որը սատարում էր ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին»,-ասել է նա: Ինչպես նշել է Մուսելյեն, Ֆրանսիան արդեն դատապարտել էր Հոլոքոսթը և նա ուրախ է, որ «օրինագծի ընդունումից հետո բոլոր ցեղասպանությունները կդատապարտվեն»: «Ես ուրախ եմ, որ ցեղասպանությունների զոհերի հիշատակը հնարավոր կլինի հարգել ժողովրդների միջև խաղաղ պայմաններում»,-ասել է Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարարը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |