ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՎՐԱՑԱՀԱՅԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ27 հոկտեմբերի 2003 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Ինձ համար հաճելի է, որ Հայաստանի մտավոր վերնախավում ըստ արժանվույն են ներկայացված Վրաստանից եկածները: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ասվում է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի ողջույնի խոսքում` հղված անցած հանգստյան օրերին Երեւանում կայացած Վրաստանի հայերի առաջին համաժողովի մասնակիցներին: Վրաստանի ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ այդ հանգամանքը միանգամայն օրինաչափ է, քանի որ Վրաստանի հայկական համայնքն աշխարհին տվել է գիտության, մշակույթի եւ արվեստի բազմաթիվ ականավոր գործիչներ: Դիմելով համաժողովի մասնակիցներին` Էդուարդ Շեւարդնաձեն նշել է, որ նրանց վրա, որպես Վրաստանի պատվիրակների, կարեւոր առաքելություն է դրված` ամրապնդել եւ խորացնել բարեկամության եւ եղբայրության դարավոր կապերը հարեւան հանրապետությունների ժողովուրդների միջեւ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |