Հայաստանը ԶԼՄ-ների ազատության ամենաբարձր ցուցանիշներն ունի տարածաշրջանում26 հունվարի 2012 - 16:59 AMT PanARMENIAN.Net - «Թղթակիցներ առանց սահմանի» կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ԶԼՄ-ների ազատության մասին ամենամյա զեկույցը: «Այս տարի 2011թ. ինդեքսները ներառում են բազում փոփոխություններ, հաշվի առնելով նաև «արաբական գարունը»,-հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը: Ըստ նրա, դեռ ոչ մի տարի չի նշանավորվել տեղեկատվության ազատության հետ ժողովրդավարության այդպիսի հարաբերակցությամբ: Ըստ զեկույցի, Հայաստանը ԶԼՄ-ների ազատության ամենաբարձր ցուցանիշներն ունի տարածաշրջանում: Նա վստահորեն զբաղեցնում է 77-րդ տեղը, ինչն այնքան էլ վատ չէ՝ 27.00 գործակիցով: Այնուհետև հաջորդում է Վրաստանը, սակայն մեծ տարբերությամբ՝ 105-րդ տեղը 38.00 գործակիցով: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրա գործերը շատ վատ են, այդ առումով նա առաջ է անցել նույնիսկ Թուրքիայից, որը 148-րդն է 70.00 գործակիցով: Ադրբեջանը 162-րդ տեղում է 87.25 գործակիցով: Ամենաազատ երկրներն են Ֆինլանդիան ու Նորվեգիան՝ 10.00 և Էստոնիան՝ 9.00 գործակիցներով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |