ԲԱՔՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԱՆՄԱՍՆ Է ՆՐԱՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՀՐԱՎԵՐ ՉԻ ՍՏԱՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ27 հոկտեմբերի 2003 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Բաքվում հայտարարում են իրենց անմասն լինելու մասին այն հանգամանքին, որ Հայաստանն առայժմ հրավեր չի ստացել մասնակցելու «Cooperative Best Effort-2004» զորավարժություններին, որոնք կկայանան Ադրբեջանի տարածքում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Ինչպես Բաքվի «Էխո» թերթին է հաղորդել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության աշխատակից Իլգար Վերդիեւը, նման կարգի միջոցառմանը մասնակցելու հրավերները տրվում են ՆԱՏՕ-ի բարձրագույն ղեկավարության կողմից: Ընդ որում, նա նշել է, որ մինչեւ զորավարժությունները դեռ շատ ժամանակ կա, եւ բացառված չէ, որ Հայաստանը եւս կհրավիրվի: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իրավունք չունի միջամտելու ՆԱՏՕ-ի ղեկավարության գործունեությանը եւ ազդեցություն գործել ցանկացած խնդրի լուծման վրա, ավելացրել է Ի.Վերդիեւը: Մինչդեռ նույն «Էխո» թերթին պաշտպանության նախարարության իրազեկ աղբյուրը նշել է, որ Բաքուն բազմիցս պաշտոնական մակարդակով, մասնավորապես ի դեմս խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովի, դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ հայ զինծառայողները մտադիր են մասնակցել առաջիկա զորավարժություններին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը նշել է, որ եթե Ադրբեջանը դեմ լինի հայ զինծառայողների մասնակցությանը իր տարածքում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ապա կարող է հարց բարձրացվել զորավարժությունները մեկ այլ երկորում անցկացնելու վերաբերյալ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |