ԱՄՆ-ն մտադիր է երրորդ ավիակիրն ուղարկել Իրանի ափերի մոտ

ԱՄՆ-ն մտադիր է երրորդ ավիակիրն ուղարկել Իրանի ափերի մոտ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Պարսից ծոցի շրջան կգործուղի ևս մեկ ավիակիր, թվով երրորդը: Enterprise ավիակիրը տարածաշրջան կժամանի մարտին: Պարսից ծոցի շրջանում արդեն հերթապահում են ամերիկյան ավիակիրների երկու հարվածային խմբեր: Անցած կիրակի օրը Օրմուզի նեղուցով Պարսից ծոց հասավ Abraham Lincoln ավիակիրը, ԱՄՆ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ռազմանավերի ուղեկցությամբ:

Ներկա պահին ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի նաև 15-հազարանոց բանակային խմբավորում, որը տեղակայված է Քուվեյթում:

Հունվարի 23-ին ԵՄ երկրներն արդեն պատժամիջոցներ են սահմանել Իրանի հանդեպ, էմբարգո դնելով Իրանից նավթի ներկրման վրա: Ընդ որում, Թեհրանը առաքում է Եվրոպա արդյունահանվող նավթի 20 տոկոսը, նրա հիմնական ներկրողներն են Հունաստանը, Իսպանիան ու Իտալիան:

Իրանն իր հերթին հայտարարում է, որ եվրոպական շուկայի կորուստն իր համար աղետ չի դառնա: Ավելին, Թեհրանն որոշել է առաջ անցնել իրադարձություններից ու արգելել «սև ոսկու» առաքումը ԵՄ երկներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---