Է. Շարմազանովը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական օրինագծի հեղինակ Վալերի Բուայեին![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ եւ զեկուցող Վալերի Բուայեին: «Հարգելի տիկին Բուայե, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի, ապա Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ ցանկանում եմ հայտնել խորին երախտագիտությունս և հղել Ձեզ ջերմագին բարեմաղթանքներս: Ֆրանսիայի խորհրդարանը մեկ անգամ ևս հաստատեց այն բարձր արժեքները, որոնք այնքան թանկ են ֆրանսիացիների համար: Այս օրենքը համահունչ է Ֆրանսիայի համարմանը և այն գրվելու է արդարության համար մղվող պայքարի պատմության էջերում: Մենք խորապես գիտակցում ենք, թե որքան երկար ու ծանր էր այդ պայքարը և ցանկանում ենք առանձնահատուկ շնորհավորել Ձեզ համամարդկային արժեքների համար մղվող պայքարում Ձեր ցուցաբերած բացառիկ արիության համար: Մենք լիահույս ենք, որ ժողովրդավար այլ խորհրդարաններ ևս կընտրեն այս ուղին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |