ՀԿԵ ՓԲԸ-ն և ՀՀ ԱԻՆ-ը Երևան-Գյումրի երկաթուղային հատվածի համատեղ զննում են անցկացնելու

ՀԿԵ ՓԲԸ-ն և ՀՀ ԱԻՆ-ը  Երևան-Գյումրի երկաթուղային հատվածի համատեղ  զննում են անցկացնելու

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները հունվարի 27-ին համատեղ ուժերով կազմակերպելու են Երևան-Գյումրի հատվածի երկաթուղային ենթակառուցվածքի զննումը: ՀԿԵ ՓԲԸ կողմից զննմանը մասնակցելու են ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մարատ Խակովի գլխավորությամբ:

Նման համատեղ զննումը կազմակերպված է 2011 թվականի դեկտեմբերի 6-ին ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կողմից ստորագրված Համագործակցության մասին հուշագրի շրջանակներում:

Համաձայն ՀԿԵ և ԱԻՆ Հուշագրի՝ կողմերը համագործակցելու են տեխնածին վթարների, տարերային աղետների կանխարգելման, կանխատեսման, վաղ ազդարարման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, բնակչության իրազեկման, արագ արձագանքման, վթարավերականգնողական, որոնողափրկարարական աշխատանքների համատեղ կազմակերպման, ինչպես նաև կադրերի պատրաստման և վերապատրաստման, ուսումնական բազաների ձևավորման ոլորտներում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---