Բաքուն որոշել է վտարել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբի՞ց

Բաքուն որոշել է վտարել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբի՞ց

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Պատրիկ Մերֆին տարածաշրջանային այցի շրջանակում հինգշաբթի օրը երկօրյա այցով ժամանել է Ադրբեջան:

Ինչպես նա ժամանելուն պես հայտնել է լրագրողներին, իր այցի հիմնական նպատակը կդառնա ԵԱՀԿ գործող նախագահի առաջիկա այցի նախապատրաստումը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունների քննարկումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբից Ֆրանսիայի հնարավոր ելքի հարցը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:

Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---