ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ25 հոկտեմբերի 2003 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայում Հայաստանի հյուպատոսությունը ոչ մի տեղեկություն չունի տեղական իշխանությունների կողմից ձերբակալված Հայաստանի քաղաքացու ճակատագրի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, վերջերս իսպանացի սահմանապահները ձերբակալել էին «South Sea» նավի վրա հայտնաբերած 7,5 տոննա կոկաինի մաքսանենգությանը մեղսակից մի խումբ անձանց: Համաձայն տեղեկատվության, հանցագործ խմբում եղել են քաղաքացիներ Իսպանիայից, Ուկրաինայից, Զամբիայից, Սենեգալից եւ Հայաստանի մեկ քաղաքացի: Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Վալենսիայում Հայաստանի հյուպատոսությունում դեպքից 10 օր անց չեն կարողացել տեղեկատվություն տրամադրել հանցավոր խմբին Հայաստանի քաղաքացու մեղսակցության հավաստիության մասին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |