ԵԽԽՎ-ն կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 26 հունվարի 2012 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ն փաստաթուղթ է ընդունել Հրնատ Դինքի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ՝ «Ուշադրության կոչ Թուրքիայում շարունակվող անպատժելիության հետեւանքների վերաբերյալ», որը ստորագրված էր ԵԽԽՎ-ում 24 երկրի 35 պատվիրակների կողմից: Այն անդրադառնում է Հրանտ Դինքի` թուրքական պետության կողմից իրականացված սպանության հինգերորդ տարելիցին եւ կոչ է անում ճանաչել հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: «Մենք մտահոգված ենք թուրքական իշխանությունների կողմից հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների շարունակական ժխտմամբ եւ լրագրողների ու գրողների նկատմամբ հետապնդումների նպատակով քրեական օրենսգրքի 301 հոդվածի օգտագործմամբ»,- ասված է փաստաթղթում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |