ԱԺ նախագահը ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին![]() 26 հունվարի 2012 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց նրան նշանակման առթիվ և վստահություն հայտնեց, որ նա պաշտոնավարման ընթացքում իր ողջ ներուժը կօգտագործի երկու երկրների հարաբերությունները բոլոր մակարդակներով զարգացնելու համար: Քուվեյթի դեսպանը նույնպես կարևորեց երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, այդ համատեքստում ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջև կապերի զարգացումը և Քուվեյթում փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Քուվեյթ- Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի կազմավորումը: Զրուցակիցները բարձր գնահատեցին Քուվեյթի հայ համայնքի դերը` նրան դիտարկելով ոչ միայն որպես կամուրջ երկու երկրների միջեւ, այլև տնտեսական կապերի աշխուժացման գրավական: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |