Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինի հետ![]() 26 հունվարի 2012 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հունվարի 26-ին հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը` այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Այնուհետև անդրարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես, ընտրությունների օրինականության և թափանցիկության ապահովման հնարավորություններին: Կարևորվել է միջազգային դիտորդական մեծաթիվ առաքելության մասնակցությունը ընտրություններին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի անդամ Ավետիս Ավագյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |