Սիրիայի ցուցարարները օժանդակում են Ասադին, իսկ հատուկ նշանակության ջոկատը` պայքարում ընդդիմության հետ![]() 26 հունվարի 2012 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրով մեկ զանգվածային ցույցեր են տեղի ունենում` ի օժանդակություն նախագահ Բաշար Ասադին: Միևնույն ժամանակ Դամասկոսի արվարձաններում հատուկ նշանակության ջոկատը պայքարում է ընդդիմության հետ: Հարյուր հազարավոր մարդիկ վաղ առավոտյան փողոց են դուրս եկել միանգամից մի քանի քաղաքներում: Ինչպես հաղորդում է երկրի պետական հեռուստատեսությունը, ցուցարարները Բաշար Ասադի դիմանկարներ ու Սիրիայի ազգային դրոշներ էին բռնել ձեռքում: Արաբական պետությունների լիգայի վերջին որոշումը նրանք անվանել են «երկրի անկախության և ինքնուրույնության կոպիտ խախտում»: Բացի այդ, բողոքի մասնակիցները հանդես են եկել «Սիրիայի դեմ դավադրության չդադարող ագրեսիվ քարոզարշավի» դեմ և դատապարտել «զինված ահաբեկչական խմբավորումների» գործողությունները: Ընդ որում, անկարգությունները ճնշելու հատուկ նշանակության ստորաբաժանումները այսօր մուտք են գործել Սիրիայի մայրաքաղաքի արվարձաններ, Դումա և Արբին, հաղորդում է rosbalt.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |