Հայաստանում կարող են բացել ավագ դպրոց, որտեղ չինարեն կուսումնասիրեն26 հունվարի 2012 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 26-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չան Չունին: Ողջունելով հյուրին` Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթության ոլորտում Հայաստանի և Չիանաստանի համագործակցությունը դեռևս զիջում է երկու երկրների միջև ձևավորված տնտեսական և քաղաքական հարաբերությունների մակարդակին: Ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կրթությունը դիտարկում է գերակա ոլորտ, նախարարը կարևորել է հայ-չինական նոր կրթական նախաձեռնությունների իրականացումը: Աշոտյանը ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումները և այս համատեքստում պատրաստակամություն հայտնել Հայաստանում հիմնել չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց` չինարենը ներառելով պետական կրթական ծրագրերում` որպես օտար լեզու: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն կրթության ոլորտում հայ-չինական համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են ուսանողների շարժունության ու փոխանակման երկկողմ ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև կրթական որակավորումների և փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համար լիարժեք իրավական հիմքերի ստեղծման խնդիրը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |