Հենրիխ Մխիթարյան. Լավագույն նվերն այն է, երբ քո մասին հիշում են![]() 26 հունվարի 2012 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպես է տարեցտարի ծննդյան օրը հավաքների ժամանակ տոնելը: Հունվարի 22-ին Մխիթարյանը դարձավ 23 տարեկան, այդ օրերին նրա թիմը Դուբայում մասնակցում էր Dubai Cup-2012 առաջնությանը: «Արդեն այնպիսի զգացողություն է, որ այդ օրը բոլորովին էլ տոն չէ: Իսկ եթե լուրջ, ապա ես հասկանում եմ, որ այդպիսին են իմ կարիերայի առանձնահատկությունները: Եվ ես պետք է շնորհակալ լինեմ այն բանի համար, որ խաղում եմ այսպիսի թիմում, իմ ծննդյան օրն անցկացնում եմ հավաքներում, պարզապես այդպես է ստացվում, ոչ ոք դա հատուկ չի կազմակերպում»,- ասել է Մխիթարյանը: Նա նշել է, որ իր համար ամենակարևորն այն է, որ մարդիկ ուշադրություն են հատկացնում, պարզապես զանգում և շնորհավորում են. «Լավագույն նվերն այն է, երբ քո մասին հիշում են»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |