Հայաստան կներկրվի բելառուսական գյուղտեխնիկա

PanARMENIAN.Net - Հունվարի 23 – 25-ը Հայաստանում էր բելառուսական գյուղատնտեսական սարքավորումների և տեխնիկայի ազգային լիզինգային օպերատոր «Պրոմագրոլիզինգ» ընկերության պատվիրակությունը` գլխավոր տնօրեն Պավել Կրուպնովի գլխավորությամբ:

Պատվիրակությունը Երևան էր ժամանել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Բելառուսի Հանրապետություն կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Արթուր Բաղդասարյանի հետ ունեցած բանակցությունների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Պրոմագրոլիզինգ» ընկերության միջև հունվարի 25-ին ստորագրվել է մտադրությունների մասին արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են տասնօրյա ժամկետում «Հայագրոսերվիս» ՓԲԸ-ի կամ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող մեկ այլ ընկերության և բելառուսական «Պրոմագրոլիզինգ» ընկերության համագործակցության արդյունքում ստեղծել համատեղ ձեռնարկություն: Վերջինս կկազմակեպի բելառուսական գյուղտեխնիկայի ներկրումը Հայաստան, ինչպես նաև կստեղծի սպասարկման կենտրոն, որը կառաջարկի համալիր ծառայությունների փաթեթ` ներառելով տեխնիկայի ընթացիկ սպասարկումից մինչև փորձի փոխանակում և մասնագետների վերապատրաստում:

Ըստ նախնական պայմանավորվածության, ներկրվող գյուղտեխնիկան կտրամադրվի լիզինգային եղանակով` 4-5 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Տրակտորների գումարը կմարվի 6, իսկ կոմբայններինը` 8 տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---