ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել քաղաքական ճանապարհով եւ փոխզիջումների առկայության դեպքում: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի` Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւին ուղղված պատասխան նամակում: Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ադրբեջանի արտգործնախարարը նամակ էր հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վրա «հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման» վերաբերյալ: Ինչպես նշում է «Թուրան» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ, իր ուղերձում Ք.Անանը կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը եւ շարունակել ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---